Պաշտոնական

ՀՀ Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հորդանանի թագավորը

1 րոպեի ընթերցում

ՀՀ Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հորդանանի թագավորը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հորդանանի Հաշիմյան Թագավորության ժողովուրդը և կառավարությունը միանում են ինձ՝ Ձերդ Գերազանցությանը հղելով մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ»,-մասնավորապես ասված է Հորդանանի թագավորի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում