Մեծ Բրիտանիայում հայտարարել են կորոնավիրուսի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել Է կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նշել Է, որ բնակչության առնվազն 8 տոկոսը հակամարմիներ ունի կորոնավիրուսի նկատմամբ, իսկ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճը կապված Է ոչ միայն թեստավորման ծավալի ավելացման հետ:

«Մենք կրկին խնդրում ենք՝ ովքեր կարող են տնից աշխատել, թող դա անեն»,-ասել Է Ջոնսոնը՝ դրանով իսկ հերթական «շրջադարձը» կատարելով, քանի որ դեռ անցած շաբաթ կառավարությունը մարդկանց կոչ Էր արել վերադառնալ գրասենյակներ: Անգլիայում փաբերը եւ ռեստորանները փակվելու են սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամը 10-ից, իսկ պատվերները կընդունվեն միայն սեղանների շուրջը նստած այցելուներից:

«Խոսքը երեկոյան ժամը 10-ին փակվելու, այլ ոչ թե վերջին պատվերի մասին Է»,-ընդգծել Է վարչապետը: Այժմ դիմակներ կկրեն խանութների ու ռեստորանների բոլոր աշխատակիցները: Նաեւ Ջոնսոնը կոչ Է արել երկրի բնակիչներին՝ խուսափել ավելորդ սոցիալիզացումից եւ շենքում տարբեր ընտանիքների հանդիպման արգելք Է սահմանել: Հարսանիքներում հյուրերի քանակը նույնպես սեպտեմբերի 21-ից նվազեցված Է՝ 30-ից մինչեւ 15 հոգի, հուղարկավորություններին առաջվա պես կարող Է 30 մարդ մասնակցել: Նախօրյակին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել Է 4368, մահացել Է 11 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում հասել Է 398 հազար 625-ի, մահացածներինը՝ 41 հազար 788-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ