1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 21-ին 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԵրևանիԷրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ,Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արմավիրի մարզիԳայ գյուղում՝ 2500 քմ,
Գեղարքունիքի մարզիԼճաշեն գյուղում՝ 300 քմ,
Կոտայքի մարզիԱբովյան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 800 քմ,
Վայոց ձորի մարզիՎայք քաղաքում՝ 1․5 հա, Խաչիկ գյուղում՝ 4 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 6․5 հա։