Աննա Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել Անկախության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել անկախության 29-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Աննա Հակոբյանի շնորհավորական խոսքը.

«Անկախության օրն առանձնահատուկ պատգամ է ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր երկիրը, մեր ինքնությունը, պատմությունը, հնարավորություններն ու մեր ներուժը:

Երկրի անկախությունն ու ազատությունը սկսվում է անհատի անկախությունից ու ազատությունից: Երկիրը անկախ, ազատ և ուժեղ է միայն այն դեպքում, երբ նրա յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական և առողջական վիճակից, իրեն ազատ, անկախ ուժեղ եւ պաշտպանված է զգում այդ երկրում:

Այսօր մեր հասարակության մեծամասնությունը կազմում են կանայք, և, ցավոք, նրանցից շատերն ամեն օր անհաղթահարելի թվացող կարծրատիպեր են կոտրում իրենք նախընտրած մասնագիտությամբ աշխատելու, արժանապատիվ կյանքով ապրելու, տարբեր իրավիճակներում իրենց ու իրենց երեխաների իրավունքները պաշտպանելու, քաղաքացիական գիտակցություն դրսևորելու կամ պետության ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու համար:

Ազատ և անկախ Հայաստանի ուժը ոչ միայն նրա ազատ ու անկախ, քաջ և խիզախ որդիներն են այլև, դուստրերը, որոնք կարող են լինել նույնքան քաջ և խիզախ, միևնույն ժամանակ արժանապատիվ և խոնարհ մայր, քույր, կին ընտանիքներում և քաղաքացի՝ իրենց երկրում:

Երկրի ազատությունն ու անկախությունը չափվում է առանձին վերցրած ամեն մի քաղաքացու՝ այդ երկրում ապրելու և արարելու հավասար հնարավորություններով:

Շնորհավոր Սեպտեմբերի 21, շնորհավոր Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը»:

Հայերեն English

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը