1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 17-ին, ժամը 12։56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/3 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։