Հասարակական

ՀՀ-ն 2017-ին ֆինանսավորել  է արտերկրի 4 հայագիտական կենտրոն, հիմա դրանց թիվը հասցվել է 10-ի

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն 2017-ին ֆինանսավորել  է արտերկրի 4 հայագիտական կենտրոն, հիմա դրանց թիվը հասցվել է 10-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2017-ին ֆինանսավորել է արտերկրի 4 հայագիտական կենտրոն, 2020-ին արդեն դրանց թիվը հասցվել է 10-ի. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նկատում է՝ ընդդիմությունը, սակայն, դրա մասին չի խոսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից, երբ պատասխանում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը, որով պահանջում են Հարությունյանի հրաժարականը:

ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանը նշեց՝ դպրոցներում նախարարության կողմից շեշտը դրվում է ավելի շատ տեխնիկական ուղղվածության վրա և չի քաջալերվում, օրինակ, հումանիտար ուղղությունը: Նա հետաքրքրվեց՝ նախարարը չի՞ կարծում արդյոք, որ սրա արդյունքում տարիներ անց կտուժի հայագիտությունը:

Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց հումանիտար ուղղության վերաբերյալ հնչեցրած տեսակետին և նշեց, որ բալանսը պահվում է: «Գիտությունների կոմիտեն մրցույթներում դրա առաջնահերթությունների մասին շեշտում է, այդ ուղղություններով մրցույթներն իրականացվում են: Բացի այդ, հայագիտությանը մենք նաև ուշադրություն ենք դարձնում Հայաստանի սահմաններից դուրս: Իհարկե, դուք սրա մասին չեք խոսում, բայց 2017 թվականին ՀՀ-ն դրսում չորս հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2018, 2019, 2020 թվականին դրանց թիվը հասել է 10-ի»,-ասաց նախարարն ու նշեց՝ սա ցույց է տալիս, որ նախարարությունը հայագիտության ուղղությամբ հետևողական աշխատանք է տանում, և այդ ուղղությունը կզարգանա:

Այդ ուղղությունը կզարգանա նաև բարձրագույն կրթության և գիտությանն առնչվող օրենքի ընդունման արդյունքում. բուհերում և հետազոտական կենտրոններում կլինեն արդյունավետ գործող հայագիտական կենտրոններ:

ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց ցանկացող քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Աննա Գրիգորյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում