Վրաստանում դատարանները կշարունակեն աշխատանքը հեռավար ռեժիմով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը հանձնարարում Է դատական նիստերն անցկացնել հեռավար ռեժիմով կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել Է խորհրդի քարտուղար Գեորգի Միկաուտաձեն:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը սեպտեմբերի 15-ին կայացած խորհրդի նիստում քննարկվել են այն խնդիրները, որոնք առաջացել են հեռավար ռեժիմով աշխատանքի անցնելու ժամանակ, եւ նշվել Է, որ մասնագետները շարունակում են աշխատել տեխնիկական սխալանքների շտկման վրա, ինչպիսիք են ինտերնետի որակը եւ ծրագրավորումը:

«Քանի որ մենք տեսնում ենք, որ ախտահարվածների քանակն աճում Է, մենք ընդունեցինք դատավարությունները կրկին հեռավար անցկացնելու հանձնարարականներ: Նաեւ պաշտոնատար անձինք, ելնելով իրենց իսկ սեփական անվտանգությունից, պետք Է առավելագույնս ձեռնպահ մնան դատարանի շենքերում հայտնվելուց, եթե այդ անհրաժեշտությունը չկա: Մենք ունենք կայք, որն սպասարկում Է քաղաքացիներին, եւ նրանք կարող են ստանալ այն ծառայությունները, որոնք նրանց հարկավոր են»,- նշել Է Միկաուտաձեն՝ ամփոփելով Արդարադատության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Վրաստանում վերջին օրը հայտնաբերվել Է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի ռեկորդային մեծ քանակություն՝ 170: Այս պահին COVID-կենտրոններում Է մնում 1 154 ախտահարված հիվանդ: Նրանցից հինգի վիճակն օրհասական Է, 35-ինը՝ ծանր, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ