Արթուր Թովմասյանն ընդունել է «Ազատ Արցախ» թերթի պատասխանատուներին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի պատասխանատուներին՝ գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը կարևորել է հանրապետական թերթի պատմական նշանակությունը՝ ընդգծելով հատկապես խորհրդային և պատերազմական տարիներին՝ տեղական տեղեկատվության եզակի աղբյուրներից մեկը լինելու լրատվամիջոցի առաքելությունը:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև ժամանակակից աշխարհում տպագիր մամուլի ասպարեզում առկա ճգնաժամի մասին, որից անմասն չի մնում նաև «Ազատ Արցախ» թերթը: Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել գալիք տարվանից նաև խորհրդարանի աջակցությամբ նպաստել թերթի զարգացմանը և հետագա կայացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թերթի հանրայնացման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նորեկ Գասպարյանի խոսքով՝ առաջիկայում պլանավորում են լրատվամիջոցի գործունեությունը կազմակերպել գործակալության ձևաչափով, ինչը հնարավորություն կընձեռի կիրառել տեղեկատվության սփռման նոր գործիքակազմ և նոր ձևաչափ:

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի