Լիբիայի ԱՀԿ-ի ղեկավարը մտադիր է հայտարարել իր պաշտոնաթողության մասին. Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին մտադիր Է հայտարարել իր պաշտոնաթողության մասին, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված պաշտոնյաների:

Հաղորդվում Է, որ Սարաջին իր պաշտոնաթողության մասին պլանները քննարկել Է լիբիացի եւ միջազգային գործընկերների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության մի շարք աղբյուրների տվյալներով, նա իր որոշման մասին կհայտարարի մինչեւ շաբաթվա վերջը:

Գործակալությունը նշում Է, որ Սարաջին կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ Ժնեւի բանակցությունները, որոնք տեղի են ունենալու հաջորդ ամսին: Ֆայեզ Սարաջին ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում Է 2016 թվականի մարտի 31-ից:

Լիբիայում շարունակվում Է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում Է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում Է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը