Խորհրդարանը քննարկեց զինծառայողներին տրվող գույքահարկի արտոնությանն առնչվող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որով հստակեցվում են զինծառայողներին գույքահարկի վճարման արտոնության և այդ իրավունքի դադարեցման պայմանները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեցՊաշտպանությաննախարարիտեղակալԳաբրիելԲալայանը:

«Գույքահարկի մասին օրենքի կրառման շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ գույքահարկի արտոնությունը կիրառող իրավասու մարմին դադարեցրել է արտոնության կիրառումն այն զինծառայողների մասով, որոնք ժամկետի ավարտից հետո չեն զորացրվել զինծառայությունից և նոր պայմանագիր կնքելու միջոցով շարունակել են ծառայությունը: Այդ խնդիրը լուծելու նպատակով հստակ սահմանվում է, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործում է համապատասխան չափերով գույքահարկի արտոնության իրավունքը»,- ասաց Բալայանը:

Հստակ սահմանվում են գույքահարկի արտոնության իրավունքից ազատելու դեպքերը: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում շահառուների կազմի փոփոխություն տեղի չի ունենում:

Գույքահարկի վճարման 100 տոկոս արտոնությունից օգտվելու են Զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝ ներառյալ ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ստորաժանումներում ծառայություն անցնող զինծառայողները: Ռազմական ուսումնական հաստատությունն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների համար գույքահարկի արտոնությունը տարածվում է մինչև 40 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքի և մինչև 150 ձիաուժ ունեցող փոխադրամիջոցների վրա:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել