Միջազգային

 Թրամփը որոշել է Ամերիկան «մեծ» դարձնել ՄիԳ-29-ի եւ ԱԿ-74-ի օգնությամբ

1 րոպեի ընթերցում

 Թրամփը որոշել է Ամերիկան «մեծ» դարձնել ՄիԳ-29-ի եւ ԱԿ-74-ի օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն իր գովազդային արշավում, որը նվիրված Է ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին, օգտագործելէ ռուսական ինքնաթիռների եւ ինքնաձիգների պատկերներով լուսանկարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հաղորդել Է Politico թերթը:

«Զորակցիր մեր զորքերին» կոչով պլակատի վրա պատկերված են զենքով զինվորականների մի քանի ստվերապատկերներ, որոնց ֆոնին թռչում են երեք կործանիչներ:

Թերթի կողմից կազմակերպված հարցմանը մասնակցած փորձագետները եկել են այն եզրակացության, որ նկարում պատկերված Է ռուսական արտադրության ՄիԳ-29, իսկ զինծառայողներից մեկի ձեռքին ԱԿ-74 ինքնաձիգ Է:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին. պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունն Է առաջադրել երկրորդ ժամկետի համար եւ այդ պաշտոնի համար պայքարելու Է դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում