Միջազգային

 Մուրաշկոն պատմել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների մասին

1 րոպեի ընթերցում

 Մուրաշկոն պատմել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավելի քան 300 մարդ պատվաստում Է ստացել կորոնավիրոսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների շրջանակներում. օրինակ՝ 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության գանգատներ, օրվա ընթացքում մկանային ցավեր, երբեմն ջերմություն Է լինում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Ավելի քան 300 մարդ պատվաստում Է ստացել: Մոտավորապես 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության հետ կապված ոչ մեծ գանգատներ, օրվա ընթացքում աննշան մկանային ցավեր, երբեմն ջերմություն Է լինում»,-լրագրողներին ասել Է Մուրաշկոն:

Նա ճշտել Է, որ այդպիսի բարդությունները կանխատեսելի են, «դա այն Է, ինչը նկարագրված Է հրահանգի մեջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում