Թրամփն ափսոսացել է, որ Մյուլլերի հետաքննությունն իրեն խանգարել է հարաբերություններ ստեղծել ՌԴ-ի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսացել Է, որ 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունն իրեն խանգարել Է հարաբերություններ ստեղծել Մոսկվայի հետ եւ միասին «հիանալի գործեր» կատարել:
Այդ մասին ասված Է լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի նոր գրքում, որը հիմնված Է այդ թվում Միացյալ Նահանգների ղեկավարի հետ 18 բացառիկ հարցազրույցների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ի նախագահին նվիրված «Ցասում» (Rage) վերտառությամբ գիրքը վաճառքի Է հանվել սեպտեմբերի 15-ին: «Մենք կարող Էինք այնպիսի հիանալի գործեր կատարել Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանի վերաբերյալ այդ շինծու հետաքննությունը, որն, ինչպես այժմ պարզվել Է, սկսվել Է խաբեության միջոցով, շահադիտական նպատակով եւ անօրինականորեն, խանգարեց մեզ»,- մեջբերում Է լրագրողն ԱՄՆ-ի նախագահի խոսքը:
Թրամփը պնդել Է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը նունպես իրեն ասել Է այդ մասին հանդիպումներից մեկի ժամանակ: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղսագրում են միջամտություն 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին: Ազդեցության այդ իբր տեղ գտած փորձերի հետաքննությամբ գրեթե երկու տարի զբաղվել Է ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: 2019 թվականի ապրիլի 18-ին արդարադատության նախարարությունը հրապարակել Է նրա ամփոփիչ զեկույցը, որտեղ հատուկ դատախազը խոստովանել Է, որ ընտրությունները շահած Թրամփի նախահամաձայնություն չի հայտնաբերել ՌԴ-ի հետ:
Միացյալ Նահանգների ղեկավարն ինքը բազմիցս ժխտել Է նախագահական ընտրարշավի շրջանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց հետ որեւԷ անիրավական շփման կասկածանքները: Մոսկվան նույնպես անհիմն Է համարել ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: