Տարածաշրջանային

Politico. Իրանը մահափորձ Է պատրաստում ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանի դեմ որպես Սուլեյմանիի սպանության վրեժ

2 րոպեի ընթերցում

Politico. Իրանը մահափորձ Է պատրաստում ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանի դեմ որպես Սուլեյմանիի սպանության վրեժ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները դիտարկում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) Միայցյալ Նահանգների դեսպան Լանա Մարքսի դեմ մահափորձի հնարավորությունը՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության պատասխան: Դա սեպտեմբերի 13-ին պնդում Է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ տվյալների համաձայն՝ դեսպանի նկատմամբ սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզությանը հայտնի Է գարնանից, սակայն վերջին մի քանի շաբաթում հայտնվել են ավելի կոնկրետ տվյալներ պատրաստվող հարձակման մասին: ԱՄՆ-ի իշխանությոնների ներկայացուցչի պնդմամբ՝ դիվանագետի սպանության նպատակով դավադրությանը կարող Է մասնակից լինել ՀԱՀ-ում Իրանի դեսպանությունը: ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն, ըստ այդ տվյալների՝ մինչեւ վերջ չգիտեն, թե ինչու հենց Լանա Մարքսն Է ընտրվել որպես թիրախ, սակայն դա կարող Է բացատրվել այն հանգամանքով, որ նա երկար ժամանակ անձամբ ծանոթ Է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ նրանց կապում են բարեկամական հարաբերություններ:

Նշվում Է, որ ՀԱՀ-ում դեսպանի դեմ մահափորձն Իրանի կողմից պատասխանի հնարավոր տարբերակներից սոսկ մեկն Է: Ավելի վաղ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել Է, որ Թեհրանը չի մոռանա ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունը եւ պատասխան կտա ամերիկացիներին: Իսլամական հեղափոխության պահապանների «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին զոհվել Է հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետեւանքով: Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռային հարված Է հասցրել Իրաքում երկու օբյեկտների, որոնք օգտագործում Էին ամերիկացի զինվորականները, Այն Էլ Ասադ ռազմակայանին եւ Էրբիլ քաղաքի օդանավակայանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում