Արցախ

Արցախում COVID-19-ի 2 նոր դեպք է հաստատվել. ախտորոշված ընդհանուր դեպքերը 335-ն են

1 րոպեի ընթերցում

Արցախում COVID-19-ի 2 նոր դեպք է հաստատվել. ախտորոշված ընդհանուր դեպքերը 335-ն են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում Արցախի առողջապահության նախարարությունը, վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է՝ նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Առողջացել է 8 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, Արցախում COVID-19 ախտորոշվել է 335 մարդու մոտ, որից 295-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 75 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 12 871 փորձանմուշի հետազոտություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում