Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.5 հա տարածքում բռնկված հրդեհները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԵրևանիՇենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում՝ 1000 քմ,Կարին գյուղում՝ 300 քմ,
Արարատի մարզիՎեդի քաղաքում՝ 200 քմ, 1 հա,
Արմավիրի մարզիԲամբակաշատ գյուղում՝ 500 քմ,Նորակերտ գյուղում՝ 1000 քմ,
Կոտայքի մարզիՉարենցավան քաղաքում՝ 3 հա, 600 քմ, Հրազդան քաղաքում՝ 600 քմ,
Սյունիքի մարզիՄեղրի քաղաքում՝ 7500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 5․5 հա։