Քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ հանդիպել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը, անդրադառնալ այն տեղամասերին, որտեղ շինարարության պրոցեսում որոշակի հարցեր են ի հայտ եկել, և արձանագրել դրանց լուծման օպտիմալ տարբերակները։

Հատկապես քննարկվել են Օձունի տրանսպորտային հանգույցի փոփոխված նախագծի հետ կապված հարցեր։ Նկատենք, որ Օձունի խաչմերուկում երթևեկության բարելավման նպատակով կատարվում են նախագծային փոփոխություններ, տրվում են որոշակի լուծումներ։

Առանձին անդրադարձ է կատարվել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվելիք լրացուցիչ ծավալներին։ Մասնավորապես, ի սկզբանե ծրագրում ներառված չէր, սակայն հետագայում ավելացել է Ալավերդու երկու կամուրջների հիմնանորոգումը, Ալավերդու որոշ մասերում նախատեսվում է նախագծել լուսավորության նոր համակարգ, Հաղպատ-Շնող տեղամասում 5.8 կմ նոր ջրագիծ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել և այլն։

Կապալառուների հետ հանդիպման ժամանակ կարևորվել է շինարարության ընթացքում ճանապարհահատվածների սպասարկման հարցը։

Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ պետք է մոբիլիզացվեն ամբողջ ռեսուրսները. և՛ շինարարների, և՛ տեխհսկողի կողմից բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը բարձր որակով ապահովելու ուղղությամբ։ Նա ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին կոչ է արել աշխատելիս և առաջացած խնդիրները լուծելիս սերտորեն համագործակցել։ Ըստ փոխնախարարի՝ բոլոր կողմերը պետք է պատասխանատու լինեն ընթացիկ հարցերին արագ լուծումներ տալու համար։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին