Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջտար Լևոն Արոնյանը մեկնարկեց 2020 CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LXմրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 69-րդն քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավոր: Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Հիկարու Նակամուրայի հետ:
Champions Showdown Chess 9LXմրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը,աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը,Լևոն Արոնյանը,Ֆաբիանո Կարուանան,Հիկարու Նակամուրան,Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ:Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է150հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի19-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը