Հասարակական

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերությունների մեծ ներուժը, մասնավորապես, մշակույթի և սպորտի ոլորտներում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը՝ 2014 թվականին Երևանի և Աշխաբադի միջև կնքված բարեկամության և համագործակցության համաձայնագրից բխող կոնկրետ քայլերի միջոցով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում