1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն չորս մարդ Է զոհվել սեպտեմբերի 10-ի երեկոյան Աֆղանստանի Խոստի նահանգում հարսանեկան արարողության ժամանակ որոտած պայթյունի հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս ութ մարդ վիրավորվել Է: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ պատահարի մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: