Միջազգային

Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութի նավահանգստում հրդեհի պատճառը

1 րոպեի ընթերցում

Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութի նավահանգստում հրդեհի պատճառը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստում հրդեհի բռնկման պատճառը կարող է լինել էլեկտրական կտրիչ օգտագործելով՝ վերանորոգման աշխատանքների իրականացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:

«Նախնական տեղեկություններով, պատճառ կարող է դարձած լինի վերանորոգման աշխատանքների ընթացքում էլեկտրական կտրիչի օգտագործումը, որի կայծերը դարձել են հրդեհի պատճառ»,- ասել է Նաջարը:

Նա ընդգծել է, որ հետաքննությունը կսկսվի հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո: Հետաքննությունը կբացահայտի դեպքի բոլոր մանրամասները:

Նաջարի խոսքով` հրդեհը ներկայում գտնում է լիարժեք վերահսկողության տակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում