Միջազգային

Մակրոնը հրաժարվել Է Թուրքիային գործընկեր համարել Արեւելյան Միջերկրականում

3 րոպեի ընթերցում

Մակրոնը հրաժարվել Է Թուրքիային գործընկեր համարել Արեւելյան Միջերկրականում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան այլեւս գործընկեր չԷ Արեւելյան Միջերկրականում: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդգծելով, որ Եվրոպայի ձայնն Անկարայի նկատմամբ պետք Է լինի «ավելի միասնական եւ հստակ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պարզ Է, որ Թուրքիան այլեւս գործընկեր չԷ այս տարածաշրջանում»,-հայտարարել Է Մակրոնը՝ հանդես գալով Այաչոյում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ նա այցով գտնվում Է:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել Է, որ «Թուրքիան համաձայնագիր Է ստորագրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, որը մերժում Է Հունաստանի օրինական իրավունքները»:

Մակրոնը նաեւ նշել Է, որ «հորատման թուրքական մեթորդները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անընդունելի են»: «Նա (Թուրքիան) ավելացնում Է սադրանքները, որոնք վայել չեն մեծ պետությանը»,-հավելել Է նա:

«Մենք՝ եվրոպացիներս, պետք Է մեզ հստակ եւ ամուր պահենք ոչ թե թուրք ժողովրդի, այլ նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ, որի գործելակերպն անընդունելի Է»,-նշել Է Մակրոնը:

«Մեր կարմիր գծերը հասկանալի են. Եվրամիության բոլոր անդամ երկրների ինքնիշխանության հարգում, միջազգային իրավունքի հարգում, բոլոր միակողմանի գործողությունների դատապարտում: Մեր ցանկությունն Է՝ խուսափել Էսկալացիայի բոլոր տեսակներից:

Թուրքիան այսօր պետք Է պարզաբանի իր մտադրությունները»,-ասել Է Մակրոնը:

Նա նաեւ հայտարարել Է, որ Եվրոպայի ձայնը Թուրքիայի նկատմամբ պետք Է լինի «ավելի միասնական եւ հստակ»: Վերջին շաբաթներին կտրուկ սրվել են հարաբերությունները Աթենքի եւ Անկարայի միջեւ:

Դա կապված Է այն բանի հետ, որ Oruջ Reis թուրքական նավը սեյսմիկ ուսումնասիրություններ Է սկսել Արեւելյան Միջերկրականում, այն շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ): Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության: Թուրքիան նաեւ հետազոտություններ Է անցկացնում այն շրջանում, որը Կիպրոսը համարում Է իր ԲՏԳ-ն: Հունաստանը եւ Թուրքիան միմյանց մեղադրում են ծովային գոտիների դելիմիտացման վերաբերյալ անօրինական համաձայնագրեր ստորագրելու մեջ, որոնք հաշվի չեն առնում մյուս կողմի շահերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում