Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր ընտանիքի մասնակցությամբ ռեալիթի շոուն փակվում Է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցնցել Է իր երկրպագուներին՝ Twitter-ում հայտարարելով, որ Keeping Up with the Kardashians՝Քարդաշյան ընտանիքի մասին կուլտային ռեալիթի շոուն փակվում Է 14 տարի եթերում լինելուց հետո: Դա վերջնականապես տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին, երբ կթողարկվի եզրափակիչ եթերաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«14 տարի անց, 20 եթերաշրջաններ, հարյուրավոր Էպիզոդներ եւ մի քանի լրացուցիչ շոուներ. մենք ամբողջ ընտանիքով որոշել ենք ավարտել այդ հատուկ ճանապարհորդությունը,-ասվում Է համատեղ հայտարարության մեջ:-Մենք անսահմանորեն շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետեւել են այս բոլոր տարիների ընթացքում՝ ինչպես լավ, այնպես Էլ դժվարին ժամանակներում»:

Ռեալիթի շոուն Քիմին եւ նրա հարազատներին, այդ թվում քույրերին՝ Քորթնիին, Քլոեին, Քայլիին եւ Քենդալին, օգնել են համաշխարհային ճանաչում ձեռք բերել եւ հաջող կարիերա ստեղծել նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում:

Ու թեեւ «Քարդաշյան ընտանիքի» ռեալիթի շոուն ավարտվելու համար լուրջ պատճառներ չեն եղել, Daily Mail-ում ճշտում են, որ ծրագրի կազմակերպիչները հարգում են հեռուստաաստղերի որոշումը:

Այս բոլոր տարիների ընթացքում շոուում պատմել են կալիֆոռնիական նշանավոր ընտանիքի անձնական եւ մասնագիտական կյանքի հանգուցային իրադարձությունների մասին: Քարդաշյաններն իրենց էպիզոդներում պատմել են նաև 2015թ. և 2019թ. Հայաստան այցերի մասին:

Հայերեն English Français Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը