Հասարակական

Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ երկորդ նախագահի պաշտպանական թիմից։

Օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքը որոշումը։ Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։

Սեպտեմբերի 8-ին պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում