Հնդկաստանը Չինաստանին մեղադրել է Լադակհի վերահսկողության գծում հրաձգության մեջ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները մի քանի անգամ օդ են կրակել՝ սեպտեմբերի 7-ին փորձ անելով հնդկական բանակի առաջնադիրքերից մեկին մոտենալ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ Լադակհի սահմանային տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:
«Հենց Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակն Է կպտորեն խախտում պայմանավորվածությունները եւ ագրեսիվ զորաշարժեր անցկացնում այն դեպքում, երբ ռազմական, դիվանագիտական եւ քաղաքական մակարդակներով փոխգործակցությունը շարունակվում Է: Այս դեպքում 2020 թվականի սեպտեմբերի 7-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զորքերը փորձել են մեր առաջնադիրքերից մեկին մոտենալ փաստական վերահսկողության գծի երկայնքով եւ …մի քանի կրակոցներ արձակել օդում՝ փորձելով վախեցնել մեր զորքերին»,-ասվում Է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ռազմական գերատեսչությունում նաեւ նշել են, որ «ոչ մի փուլում հնդկական բանակը չի անցել փաստական վերահսկողության գիծը եւ ագրեսիվ ոչ մի միջոցի չի դիմել, ներառյալ հրաձգությունը»:
Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ Լադակհի սահմանային տարածաշրջանում իրադրության սրումն սկսվել Էր դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան բարձրլեռնային Պանգոնգ Ցո լճի շրջանում:
Դրանից հետո երկու երկրներն ուժեղացրել Էին ռազմական ներկայությունը փաստական վերահսկողության գծի մոտ, որը Լադակհում փոխարինում Է սահմանին: Լարվածության նոր ալիքներ են սկսվել հունիսի 15-ի երեկոյան, որի հետեւանքով հնդկական կողմից 20 զինվոր Է զոհվել, չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:
Իրադրության եւս մեկ սրում Է տեղի ունեցել օգոստոսի 29-30-ին, ինչպես նաեւ օգոստոսի 31-ին:
Ինչպես հաղորդել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարներն արտահայտվել են սահմանամերձ հարցի խաղաղ կարգավորման օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: