Սպորտ

Սերենա Ուիլյամսն ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում է 

1 րոպեի ընթերցում

Սերենա Ուիլյամսն ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում է 

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար ռակետներից մեկը՝ Սերենա Ուիլյամսը շարունակում է պայքարն ԱՄՆ բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open-ի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում 2 ժամ 29 րոպե ձգված մրցախաղում նա հաղթեց հույն Մարիա Սակարիին` 3:6, 7:6, 3:6 հաշվով: Հաջորդիվ` քառորդ եզրափակիչում Ուիլյամսի մրցակիցը 32-ամյա բուլղարացի Ցվետանա Պիրոնկովան է:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում