1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 7-ին 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝
ԵրևանիԿենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում՝ 1000 քմ,
Կոտայքի մարզիՔանաքեռավան գյուղում՝ 2000 քմ, Արզնի գյուղում՝ 6000 քմ,
Տավուշի մարզիԱրծվաբերդ գյուղում՝ 6 հա,
Շիրակի մարզիՇիրակավան գյուղում՝ 1 հա,
Վայոց ձորի մարզիԵղեգնաձոր քաղաքում՝ 600 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա: