Հունաստանի հավատարմագիրն ու Բաքվի սպառնալիքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովի արևելյանհատվածում տեղի ունեցող զարգացումներիվերաբերյալ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հայտարարություննարժանացել էր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ջղաձգային արձագանքին:

Քաղաքական ընկալումովգուցե օրինաչափ կլիներ Անկարայի արձագանգը․ ի վերջո Երեւանը զորակցում էր Հունաստանին եւ Կիպրոսին՝ երկու պետությունների ուղղությամբ Թուրքիայի ոտնձգությունների դեմ։ Բայց արդենպարզ է, որ նման յուրաքանչյուր հայտարարության, այսուհետև միանալու է ածանցյալ Բաքվի հակազդեցությունը։ Սակայն Բաքուն սրանով չէր բավարարվելու։

Հունաստանի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը Հայաստանին անվանել է «բռնազավթող երկիր» և պնդել, որ Երևանը անտեսում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նա ասել է, որ երկու տարի առաջ Եվրամիությունն ու Ադրբեջանը ստորագրել են «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, և Եվրամիությունը պարտավորվում է աջակցել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանության և անվտանգության պահպանմանը:

Ադրբեջանի նախագահը նաև կրկնել է իր պնդումը՝ Տավուշի մարզում Բաքվի և Երևանի վերջին բախումներից հետո Ռուսաստանի կողմից բեռնատար ռուսական ինքնաթիռներով Հայաստանին զենք մատակարարելու հարցըևհավելել է. «Ցանկացած երկրի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգիչ է մեզ համար: Սա մեծ սպառնալիք է Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանն օգտագործում է այդ զենքը մեր ռազմական և քաղաքացիական ուժերին սպանելու համար»։

Լրատվության բովանդակությունն ավելի խոսում է երկու երկրների միջեւ ծագած դիվանագիտական տագնապի, քան հավատարմագիր ընդունելու արարողակարգային հանդիպման մասին։ Հավատարմագրեր ընդունելիս երկրի ղեկավարները ընդհանրապես խոսում են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կապերը սերտացնելու, հարաբերությունները զարգացնելու հեռանկարներին մասին։

Այստեղ կարգը գլխիվայր շրջվել է։ Այն տպավորությունն է ստացվում, որ նորանշանակ դեսպանը կանչվել է համապատասխան գերատեսչություն բացատրություն տալու քաղաքական այնպիսի գործընթացների մասին, ինչը խոցել է Ադրբեջանի արժանապատվությունը։

Ավելին․ դիվանագիտականորեն որքա՞ն ընկալելի է, որ հավատարմագիր ընդունող կողմը սուր ակնարկություններ անի երրորդ եւ չորրորդ պետությունների ուղղությամբ։ Այստեղ թե՛ Հայաստանի Հանրապետությունն է մեղադրվում իբրեւ «բռնազավթող» կողմ, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը իբրեւ բռնազավթողին զինտեխնիկայով սպառազինող եւ ադրբեջանցիներին միջնորդավորված «սպանող» կողմ։

Ավելին․ այստեղ կա չբարձրաձայնվողպարզ ուղերձ։ Բաքուն զգուշացնում է Աթենքին, Ռուսաստանի օրինակը հուշելով, որ ցանկացած երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետ ռազմական գործակցությունը մտահոգիչ է Բաքվի համար եւ սպառնալիք։

Այսքան պարզ․ Հունաստանը սպառնալիք է Ադրբեջանի համար․ սա է ասում Ալիեւը՝ իրեն հավատարմագիր հանձնելու եկած Հունաստանի դեսպանին։

Իսրայելը զինում է Ադրբեջանին։ Ապրիլյան պատերազմին իսրայելյան ԱԹՍ-երը խփեցին հայ անզեն բնակչությանը։ Իսրայելի դեսպանի հավատարմագիր հանձնելու արարողակարգին չհնչեցին նման մեղադրանքներ։ Երեւանը հարգեց միջազգային օրինաչափություններն ու արարողակարգային ընթացակարգերը։ Պատեհ առիթին, պաշտոնական Երեւանը արձագանքեց այդ մասին՝ մատնանշելով իսրայելյան ռազմական օժանդակության անընդունելիությունը։

Միջազգային ընտանիքը անպայման կնկատի այս տարբերությունները։ Այլ հարց է՝ կարձագանգի՞, թե՞ ոչ։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը