Արցախ

ԱՀ նախագահը մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացմանը

1 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահը մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր մարզաձևերի զարգացումն Արցախում՝ այն դիտարկելով առողջ սերունդ դաստիարակելու համատեքստում:

Միջոցառմանը նախագահին ուղեկցում էր ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում