Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի հոկտեմբերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի կրկնակի, Եվրոպական խաղերի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովըպրոֆեսիոնալ ռինգում նորամուտը կտոնի հոկտեմբերին Դուբայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցի մարզիկի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաչկովը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ, որը մինչև այս աշխատել է հանրահայտ բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրիի, Բիլի Ջո Սոնդերսի, Ջոշ Թեյլորի, Թերի Ֆլենագանի հետ:

Գյումրեցի մարզիկը պրոֆեսիանլ ռինգում մինչև 15 մենամարտ անցկացնելը, կարող է մենամարտել նաև սիրողական ռինգում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский