Ավելի քան մեկ միլիոն ճապոնացիներ տարհանման կարգադրություն են ստացել թայֆունի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավ-արեւմուտքի վեց պրեֆեկտուրաների ավելի քան 1,6 միլիոն մարդ անհապաղ տարհանվելու կարգադրություն Է ստացել «Խայշեն» թայֆունի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Ժամը 08:30-ի (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 7-ի 03:30) դրությամբ տարհանմանի կարգադրություններ են տրվել Ֆուկուակա, Սագա, Նագասակի, Կումամոտո, Օյիտա եւ Կագոսիմա պրեֆեկտուրաներին:

Ինչպես հաղորդվում Է, նաեւ տարահման հանձնարարականներ են տրվել Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաների եւս գրեթե 6 մլն մարդկանց:

Պաշտոնյաները նախազգուշացնում են հորդառատ անձրեւների, ուժեղ քամու եւ բարձր ալիքների մասին, որոնք թայֆուն են բերում:

Օդերեւութաբանները հայտնում են, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը 6-ին «Խայշենը» գտնվել Է ծովում՝ Ցուսիմա քաղաքից (Նագասակիի պրեֆեկտուրա) դեպի հարավ-արեւմուտք ընկած 40 կիլոմետր հեռավորությամբ:

Քամու ուժգնությունը կենտրոնում կազմել Է վայրկյանում 40 մետր, պոռթկումների դեպքում՝ վայրկյանում մինչեւ 60 մետր: Ներկայում մասնագետները նրա ուժը գնահատում են որպես «արտակարգ հզոր»:

Ներկայում Կյուսյու կղզում առնվազն քսանչորս մարդ վերքեր Է ստացել:

Չեղարկվել են 579 ներքին ավիաչվերթներ, որոնք Կյուսյու եւ Սիկոկու կղզիները կապում են երկրի մյուս մասերի հետ:

Առանց լույսի են մնացել Կյուսյու տարածաշրջանի 464 հազար եւ Յամագուտի պրեֆեկտուրայի 47 հազար 900 տնային տնտեսություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հայաստանի իշխանությունները նախատեսում են խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառք բաժանելու համար

Ղալիբաֆը և Վենսը ներկա կգտնվեն ԱՄՆ-Իրան հուշագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև կայունությունը փխրուն է․ իրանագետի վերլուծությունը

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը

Ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում․ Վահագն Ալեքսանյան

Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը

Աջակցությունն առավել թիրախային․ հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան