Մշակույթ

Իսպանիայի ոստիկանությունը Ժոան Միրոյի կորած կտավը գտել է Լոնդոնի աճուրդում

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի ոստիկանությունը Ժոան Միրոյի կորած կտավը գտել է Լոնդոնի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ոստիկանությունը Լոնդոնի աճուրդում գտել Է Ժոան Միրոյի՝ տեղափոխելու ժամանակ կորած կտավը. այն վերադարձրել են օրինական տիրոջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իսպանացի հավաքորդը կտավը վաճառել Էր Լոնդոնի մի բնակչի, սակայն ուղարկելու ժամանակ այն կորել Էր:

Հետաքննությունն սկսվել Է հուլիսին այն բանից հետո, երբ կատալոնցի նկարչի՝ «Գաուդի» շարքից աշխատանքը կորելու մասին հայտնել են տրանսպորտային ընկերությանը. Նոր տերն այն այդպես Էլ չի ստացել: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ աշխատանքն ուղարկել են ոչ ճիշտ հասցեով, սակայն պատահական ստացողը հավաստիացրել Է, որ այն ուղարկել Է Իսպանիա:

Արդյունքում կտավը հայտնաբերել են լոնդոնյան աճուրդում. դրա մոտավոր արժեքը գնահատվում Է 10 հազար եվրո: Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները պահանջել են ստեղծագործությունը հանել աճուրդից. աշխատանքը վերադարձրել են տիրոջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում