Ֆուտբոլի ընտրանին պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղով սկսեց պայքարը Ազգերի լիգայի C դիվիզիոնի որակավորման փուլում:

«Արմենպրեա»-ի հաղորդմամբ` հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային: Հանդիպման հենց մեկնարկին Հյուսիսային Մակեդոնիան կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Վարազդատ Հարոյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակած 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց էզգյան Ալիոսկինը: Առաջին կեսում ծավալվեց գրեթե հավասար պայքարը, բայց առավել հաճախ սխալներ թույլ տալիս էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Այդպիսի մի սխալ էլ խաղակեսի վերջնամասում թույլ տվեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և մրցավարը կրկին 11 մետրանոց հարված նշանակեց: Այն անվրեպ իրացրեց Իլյա Նեստորովսկին: Առաջին կեսում վիճակագրությամբ Հյուսիսային Մակեդոնիայի թիմն առավելություն ուներ 51-49 տոկոս հարաբերակցությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում խաղային իրավիճակներում առավելությունը Հայաստանի ընտրանու կողմն էր: Հանդիպման վերջում Հայաստանի ընտրանին ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք և այն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի մի շարք փոփոխությունները հարձակման գծում ամբողջապես չտվեցին իրենց արդյունքը և Հայաստանի ընտրանին պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի այս խաղարկությունում: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան`2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երկրորդ տուրում` սեպտեմբերի 8-ին, Երևանում կմրցի Էստոնիայի հավաքականի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն العربية

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը