Հասարակական

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են․ ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ոստիկանությանհասարակայնության հետ կապի ևլրատվությանվարչությունից՝ ի պատասխան համացանցում հրապարակումների, թե Եռաբլուրում պղծել են հերոսների շիրմաքարերը:

Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ «Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։ Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»,-հայտնում են ոստիկանությունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում