ՏԿԵ նախարարությունը նախատեսում է փոփոխել ավտոմեքենաների տեխզննության համակարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների տեխզննության գործընթացում և ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Մինչև 4 տարեկան ավտոմեքենաների վարորդները կարիք չեն ունենա տեխզննություն անցնել: Մինչև 10 տարեկան ավտոմեքենաները պետք է անցնեն տեխզննություն 2 տարին մեկ անգամ, իսկ դրանից ավելի երկար շահագործված ավտոմեքենաները՝ տարին 1 անգամ: Նախատեսում ենք ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել դիմապակուն փակցվող կտրոններից: Դրանք շատ դեպքերում ձևական բնույթ են կրում, քանի որ այսօր մարդիկ այդ կտրոնները կարող են ձեռք բերել բանկերից»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ տվյալ նախագծով մարդիկ պարտավորված կլինեն գնալ տեխնիկական զննության կայան: ՏԿԵ փոխնախարարը հայտնեց, որ տեխնիկական զննությունը լինելու է հնարավորինս ավտոմատացված և հնարավոր կլինի առցանց հետևել այդ գործընթացին:

«Առցանց հետևելով` մենք կկարողանանք խուսափել ոչ պատշաճ տեխնիկական զննության անցկացումից»,- ասաց Սիմոնյանը:

Ավտոմեքենաների տեխզննության գործընթացի ընթացակարգերում փոփոխությունների համար Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունների ու լրացումների նախագծերի փաթեթին:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը