ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեցՀյուսիսային Մակեդոնիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանեցինՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ ԱզգերիԼիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Մերազգային թիմը կհանգրվանի«Մարիոթ» հյուրանոցում:
Սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 16։15-ին՝Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգայինմարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում,կկայանաՀայաստանի ազգային հավաքականի գլխավորմարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 17:00-ին՝Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում՝Հայաստանի ազգայինհավաքականինախախաղային մարզումը։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը