Հասարակական

Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 նոր ավտոմեքենա

2 րոպեի ընթերցում

Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 նոր ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն ընդունեց որոշում, որով պետական բյուջեում վերաբաշխում է կատարվելու, իսկ միջոցները հատկացվելու են Ոստիկանությանը՝ նոր ձևավորվող պարեկային ծառայության համար 150 տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ պարեկային ծառայության ներդրման նպատակով իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերից մեկնարկելու է 5-ամսյա դասընթացի փուլ։ «Մեկ տեղի համար պայքարել է 3 անձ: Մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Դիմել են նաև ոստիկանության գործող ծառայողներ: Հիմա արդեն մեկնարկում է մրցույթը, ինչը թույլ կտա ընտրություն կատարել 770 մարդու համար, ովքեր 5-ամսյա դասընթացն անցնելուց հետո 2021 առաջին եռամսյակի ավարտին պատրաստ կլինեն Երևանում ծառայության: Դրանից հետո պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում: Ավտոմեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ: Բացի դրանից, պարեկային ծառայության հետ գործարկվելու է օպերատիվ կառավարման կենտրոն: Պարեկային ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը ձեռք է բերվելու աշնան ընթացքում, որպեսզի գործնական պարապմունքների ժամանակ դրա կիրառման հմտությունները ձեռք բերվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բադասյանը:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հավելեց, որ ավտոմեքենաներից 10-ը Հայաստան կհասնեն նոյեմբերի 1-ին, իսկ 140-ը՝ դեկտեմբերի 20-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում