Միջազգային

Թրամփը մտադիր է իր օգնական Լիդելին առաջադրել ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու

2 րոպեի ընթերցում

Թրամփը մտադիր է իր օգնական Լիդելին առաջադրել ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է իր օգնական Քրիստոֆեր Լիդելին, որն Սպիտակ տանը պատասխանատու Է քաղաքական համակարգման համար, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրելու մտադրության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վաշինգտոնի վարչակազմի՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Քրիստոֆեր Լիդելին ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղաի պաշտոնին առաջադրելու մտադրության մասին»,- նշված Է հաղորդագրության մեջ: Այնտեղ ընդգծված Է, որ 62-ամյա Լիդելի աշխատանքի փորձը պետական եւ մասնավոր հատվածներում նրան կօգնի ղեկավարելու ՏՀԶԿ-ն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ոչ հասարակ պայմաններում, որն ազդեց կազմակերպության երկրների մեծամասնության տնտեսությունների վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ներկայացուցիչը երբեք չի գլխավորել ՏՀԶԿ-ն: Լիդելը, որը ծնվել Է Նոր Զելանդիայում, մինչեւ Մպիտակ տանն աշխատելը ֆինանսական դեպարատմետի ղեկավարի պաշտոն Է զբաղեցրել Է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Microsoft-ը, International Paper-ը եւ General Motors-ը: Նա ճարտագիտական կրթություն Է ստացել Օքլենդի համալսարանում, ինչպես նաեւ փիլիսոփայության մագիստրի աստիճան՝ Օքսֆորդի համալսարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում