Արդարադատության ակադեմիայում կայացել է դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, Ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից։

«Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունեց ներկաներին, նշելով, որ մեր պետական իրավական համակարգում մի նոր կառույց է ձևավորվում, որի շարքերը համալրում են այսօրվա շրջանավարտները: Այդ կապակցությամբ ռեկտորը շնորհավորեց Սրբուհի Գալյանին, որպես ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: «Ես մասնակցել եմ թեկնածուների թե՛ ընտրության, թե՛ մասնագիտական պատրաստման գործընթացին, ինչը հիմք է տալիս հույս հայտնելու, որ նրանք մասնագիտորեն և հոգեպես պատրաստ են ստանձնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնը»,-նշեց ռեկտորը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորեց ներկաներին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի գործնական մեկնարկը տալու համար: «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքները իրացնելու լուրջ և պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»,-նշեց Արթուր Դավթյանը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը տևել է 8 շաբաթ՝ համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ուսուցումն անցկացվել է առցանց:

Դիպլոմների հանձնմանը նվիրված միջոցառումն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Փարիզի մի շարք շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

COP17. ՊԵԿ կրթական ծրագրերում կարևորվում են նաև բնապահպանական հարցերը

Թրամփը հայտարարել է, որ Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին

Eleveight AI-ն ամփոփեց իր մասնակցությունը NVIDIA GTC Berlin համաժողովին՝ ներկայացնելով Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը