Արցախ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ-խմբակցությունների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ-խմբակցությունների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, առաջին պաշտոնական հանդիպումներն է ունեցել Արցախի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունների հետ: Արցախի ԱԺ-ում կայացած բոլոր հանդիպումները սկսվել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված շնորհավորանքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների հետ առանձին-առանձին տեղի ունեցած հանդիպումներին քննարկվել են երկու երկրների խորհրդարանականների՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներին, օրենսդրական դաշտում փոփոխությունների շուրջ մասնագիտական քննարկումների կազմակերպմանը, Հայսատան-Արցախ կապերի ընդլայնմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, Հայաստան-Արցախ ռազմահայրենասիրական դաշինքի կնքմանը վերաբերող հարցեր:

Պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ակտիվացնել ոչ միայն մասնագիտական հանձնաժողովների հետ հանիպումները, այլև՝ խմբակցությունների:

Եզրափակելվ հանդիպումները՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանին են նվիրաբերում «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ձեռք բերված շուրջ 400 կտոր մասնագիտական գրականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում