Արցախ

Հանրապետության օրը համահայկական տոն է. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահին

2 րոպեի ընթերցում

Հանրապետության օրը համահայկական տոն է. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ խորհրդարանի նախագահին՝ Հանրապետության օրվան ընդառաջ Արցախ ժամանելու առթիվ՝ նշելով, որ, չնայած համավարակի պատճառով չեղարկվել է տոնական բոլոր միջոցառումների անցկացումը, սեպտեմբերի երկուսը դրանով չի կորցնում համահայկական տոն լինելու խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, որը ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում դարձավ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ տարիներ առաջ արցախահայությունը համայն հայության աջակցությամբ, մարդկային մեծ կորուստների գնով կարողացել է իրացնել անկախ ապրելու իր իրավունքը, ստեղծել պետականություն, որի գոյության և զարգացման համար ՀՀ իշանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին և արտաքին քաղաքական կարևոր նշանակություն:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում