Apple-ը 2020-ին սմարթֆոնների արտադրությունը կպահպանի 2018 – 2019 թվականների մակարդակում. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան 75 միլիոն սմարթֆոնների համար համալրող մասերի արտադրության պատվերներ Է զետեղել այս աշնանը նոր մոդելի թողարկման առթիվ, ինչը մոտավորապես հավասար Է 2018 եւ 2019 թվականներին նոր մոդելների թողարկման առթիվ պատվերների ծավալին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների համաձայն, որոնք մոտ են հեռահաղորդակցական ընկերությանը, նորույթի շնորհանդեսից հետո կզետեղվեն եւս 5 միլիոն սարքերի լրացուցիչ պատվերներ, այնպես որ մինչեւ տարեվերջ 5G օժանդակությամբ սմարթֆոնների՝ խանութներ առաքման ընդհանուր ծավալը կկազմի 80 միլիոն հատ: Մոտավորապես այդ մակարդակն Էր ձեռք բերվել նախորդ տարիներին: Apple-ը նաեւ մտադիր Է շուկա հանել այս տարվա համար պլանավորված բոլոր մնացած նորույթները. հերթական սմարտ-սյունակները, պլանշետը, դնովի ականջակալները:

Համավարակը հանգեցրեց շատ խանութների փակման, որոնք այդ թվում պատկանում Էին նաեւ Apple-ին, եւ մատակարարումների շղթայի վերացման: Սկզբնապես դա հարվածեց շատ ընկերությունների գործարարությանը: Սկզբնապես աշնան սկզբին պլանավորված նոր սմարթֆոնի թողարկումն, ըստ ճյուղի աղբյորների տեղեկատվության, մի քանի շաբաթով հետաձգվեց: Սակայն իրադրությունն սկսեց բարելավվել կապի միջոցների, սարքերի եւ ծրագրային ապահովման միջոցների, պահանջարկի աճի համեմատ, պայմանավորված ինքամեկուսացման ժամկետների երկարձգմամբ: Դրա շնորհիվ այս տարի Apple-ի բաժնետոմսերն աճեցին 76 տոկոսով, իսկ նրա կապտալացումը գերազացեց 2 տրիլիոն դոլարը:

Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով Է վարակվել ավելի քան 25,2 միլիոն մարդ, 846 հազարից ավելին մահացել Է: Դրա հետեւանքը դարձավ նաեւ լայնընդգրկուն տնտեսական ճգնաժամը: ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքը, երկրի առեւտրի նախարարության տվյալներով՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվեց տարեկան հաշվարկով ռեկորդային 32,9 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում

HI AREV անսամբլը հանդիսատեսի դատին է հանձնել «Հայաստանն է մեր տունը» խորագրով երաժշտաթատերական ներկայացումը

Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը

Ուկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիր

Ինչպես ճանապարհորդել հեշտ և մատչելի տարբերակով. զբոսաշրջային պահանջված ուղղություններն ու հնարավորությունները

Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին

imID Sign՝ էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման նոր հարթակ

Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ