Սփյուռք

Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտաս վարդապետի պղծված արձանի մոտ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտաս վարդապետի պղծված արձանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդիCCAF Franceհամանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին»,- ասված է գրառման մեջ:

Օգոստոսի 31-ին Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Փարիզում Կոմիտաս վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում