Վիրջինիայում կործանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգում օգոստոստի 31-ին աղետի Է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի E-2C Hawkeye ինքնաթիռը, անձնակազմի բոլոր չորս անդամները հաջողությամբ կատապուլտվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ամերիկյան նավատորմի մամուլի ծառայությունը:
Ինքնաթիռը վարժական թռիչքի ընթացքում ընկել Է Ուոլոփս կղզու մերձակայքում, որը գտնվում Է Նորֆոլքի ռազմածովային ուժերի բազայից դեպի հյուսիս-արեւելք: Երկու օդաչուները եւ անձնակազմի մյուս երկու անդամները կատապուլտվել են «առանց լուրջ վնասվածքների»:
Ցամաքում վնասի կամ տուժածների մասին հաղորդագրություններ նույնպես չեն ստացվել:
Կործանման պատճառը պարզվում Է:
E-2C Hawkeye-ը հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման տախտակամածային ինքնաթիռ Է: Այն կարող Է օգտագործվել հակառակորդի ինքնաթիռների մասին վաղ նախազգուշացման եւ թիրախի վրա ուղղորդելու համար, ինչպես նաեւ որպես հրամանատարական կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: