Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 24 հա տարածքում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 24 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 1-ին 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված՝ յուրաքանչյուրը մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհ է բռնկվել, մասնավորապես, ԵրևանիԱջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, 6000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 6000 քմ, 2500 քմ, 8000 քմ,Արագածոտնի մարզիԹալին քաղաքում՝ 1000 քմ, 4000 քմ, Թալին-Գյումրի ավտոճանապարհին՝ 3 հա, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Արարատի մարզի հատվածում՝ 7000 քմ,Կոտայքի մարզիԵղվարդ քաղաքում՝ 1 հա, 4000 քմ, Աբովյան քաղաքում՝ 600 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 3000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Վերին Պտղնի 2000 քմ, Շիրակի մարզիՄարալիկ քաղաքում՝ 1500 քմ, Լոռու մարզիՋրաշեն գյուղում՝ 10 հա,Վայոց ձորիմարզիԵլփին գյուղում՝ 4 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են բոլոր տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 24 հա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում