Հրդեհ Ղազարավան գյուղում․ այրվել է ավտոմեքենա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 04։09-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազարավան գյուղի սկզբնամասում գտնվող ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:29-ին, մարվել` 04:58-ին:
Այրվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր:
Կարդացեք հոդվածը` Русский