Տնտեսություն

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը էլ.կառավարման համակարգերի խափանումների համար

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը էլ.կառավարման համակարգերի խափանումների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգերն օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում աշխատել են ծանրաբեռնված և խափանումներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տվյալ ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 2698 հաշվարկային փաստաթուղթ և ներկայացվել է 1828 հաշվարկ։

«ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։

Ինչ վերաբերում է հարկային աշխատակիցների կողմից օրվա ընթացքում տնտեսավորղների մոտ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերի հայտնաբերմանն ու դրա արդյունքում արձանագրված տուգանքներին, ապա հայտնում ենք, որ ՀԴՄ սարքերն առանց կապի (ավտոնոմ ռեժիմում) կարող են աշխատել 36 ժամ։ Տեղեկացնում ենք նաև, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող աշխատանքները որևէ կերպ չէին կարող բերել ՀԴՄ սարքերի աշխատանքների խափանման»,- ասվում է պարզաբանման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում