Արցախ

«Թուֆենկյան»-ն ԱՀ նախագահին է ներկայացրել Արցախում իրականացվելիք ծրագրերը

1 րոպեի ընթերցում

«Թուֆենկյան»-ն ԱՀ նախագահին է ներկայացրել Արցախում իրականացվելիք ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության ընդհանուր տնօրեն Անդրանիկ Կասպարյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Քաշաթաղի շրջանի հարավային մասում այգեգործության զարգացմանը, ինչպես նաև լիբանանահայերին Արցախի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նախագահը բարձր է գնահատել բարեգործական հիմնադրամի՝ տարիներ ի վեր գործունեությունն Արցախում և նշել, որ կառույցի անմիջական մասնակցությամբ կյանքի կոչված ծրագրերը պահանջված են և ունեն կենսական նշանակություն հանրապետության զարգացման համար։

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին են ներկայացրել կառույցի կողմից հանրապետության տարբեր հատվածներում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի իշխանությունների հետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում