Միջազգային

Ֆլորիդայում մեկնարկել Է Falcon 9 հրթիռը՝ Երկրի զոնդավորման արբանյակով

2 րոպեի ընթերցում

Ֆլորիդայում մեկնարկել Է Falcon 9 հրթիռը՝ Երկրի զոնդավորման արբանյակով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայում մեկնարկել Է Falcon 9 կրող հրթիռը՝ Երկրի զոնդավորման SAOCOM արգենտինական արբանյակով. Արձակման ուղիղ հեռարձակումն իրականացնում Է SpaceX ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կրող հրթիռի արձակումը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 19:18-ին (Երեւանի ժամանակով 3:18-ին)՝ Կանավերալի հրվանդանի տիեզերակայանից: Ինչպես մեկնարկից առաջ հաղորդել Է ընկերությունը, արձակման ժամանակ օգտագործվում Է Falcon 9-ի բազմակի օգտագործման առաջին աստիճանը, նրա համար սա չորրորդ թռիչքն Է: Ավանդաբար իր արձակումների համար SpaceX-ը պլանավորում Է կրկին պահպանել կրող հրթիռի առաջին աստիճանը:

SAOCOM 1B արբանյակն ստեղծվել Է CONAE արգենտինական տիեզերական գործակալության կողմից: Այն երկրորդը կդառնա SAOCOM արբանյակների համաստեղությունում, որոնք նախատեսված են Երկրի վրա եղանակային պայմաններին հետեւելու համար, այդ թվում՝ հողի խոնավության չափումը եւ տեղեկատվության հավաքումը Արգենտինայի գյուղատնտեսության եւ անտառային սեկտորի համար:

SAOCOM 1A առաջին արբանյակն արձակվել Է 2018 թվականին: SAOCOM սարքը կշռում Է շուրջ 3 տոննա: Այն դուրս կբերվի ուղեծիր՝ Երկրի նկատմամբ շուրջ 620 կիլոմետր բարձրությամբ եւ, ինչպես սպասում են ստեղծողները, կկրկնապատկի իր նախորդի հնարավորությունները: Բացի հիմնական առաքելությունից, Flacon 9-ը նաեւ ուղեծիր դուրս կբերի երկու փոքր՝ GNOMES 1 եւ Tyvak 0172 առեւտրային արբանյակները: SpaceX-ը հաղորդել Է, որ այդ սարքերն ուղեծիր դուրս կբերվեն SAOCOM-ից հետո:

GNOMES 1 միկրոարբանյակը պլանավորված 20 սարքերից առաջինն Է, որը PlanetiQ ամերիկյան ընկերության կողմից մշակվել Է GPS, ГЛОНАСС, Galileo եւ Beidou նավիգացիոն արբանյակների ազդակներին մթնոլորտի ազդեցության անալիզի համար:

Tyvak 0172 արբանյակն ստեղծվել Է Tyvak Nano-Satellite Systems ընկերության կողմից, բայց դրա նշանակության մանրամասները հայտնի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում