Հայաստանում որոշվել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի լավագույն «Աթլետը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Աթլետ» փուլը՝ ռազմամարզական վարժություններով:

«Արմենպրես»-ին այս մասին հաղորդում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Մրցումներն անց են կացվել ռազմամարզական հնգամարտի մրցուղով, որը ձգվում է 1.5-2 կմ՝ կտրտված լեռնատափաստանային տեղանքով՝ դանակների և ձեռքի նռնակների նետմամբ, Կալաշնիկովի ինքնաձիգից երեք թիրախով հրաձգությամբ՝ 150, 250 և 300 մետր հեռավորությամբ:

«Աթլետ» ռազմամարզական մրցումների արդյունքների ամփոփումից հետո Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում Բելառուսի թիմն է, երրորդ տեղում Հայաստանի մարզիկներն են:

«Տեր և տիկին», «Պրոֆեսիոնալ», «Էրուդիտ» և «Աթլետ» փուլերի արդյունքներով առաջատար են Ռուսաստանի զինծառայողները, երկրորդ տեղում առաջատարներից փոքր-ինչ տարբերությամբ, Հայաստանի թիմն է և երրորդ տեղը մասնակիցների պատվավոր ցուցակում զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության թիմը:

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» եզրափակիչ փուլն անց է կացվելու օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի լեռնային զորավարժարանում:

Միջազգային մրցույթն անց է կացվում ամեն տարի 2009 թվականից ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան։ 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հունաստանը։

«Խաղաղության մարտիկ» զինծառայողների մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են թիմեր Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի հանրապետություններից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Մրցույթն անց է կացվում բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:

Հայերեն English Русский

ԱԺ նիստ. 25/08/26

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները